Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են:
Նավթի համաշխարհային գներն աճել են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:
Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 1,25%-ով՝ կազմելով 62,45 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսներն էլ աճել են 0,85%-ով՝ հասնելով բարելի համար 65,39 դոլարի:
Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր: