Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարություն է տարածել սոցկայքերում Աֆրինի գործողության դեմ գրառում կատարած անձանց ձերբակալությունների հետ կապված։
Թուրքիայում Աֆրինի գործողության դեմ սոցկայքերում գրառում արած 786 անձ է ձերբակալվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Աֆրինի գործողությունը սսկվելուց մինչ օրս սոցկայքերում Աֆրինի գործողության դեմ գրառումներ կատարած կամ այլոց գրառումներն իրենց էջերում կիսված 786 քաղաքացի է ձերբակալվել։
News.am-ի փոխանցմամբ՝ նշվել է, որ ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչական կաույցի քարոզչության» կամ «Թուրքիայի հանրապետությանը վիրավորելու» հոդվածներով։