Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին պատգամավոր Այլա Աքաթ Աթան Դիարբեքիրում ձերբակալվել է:
Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ձերբակալվել է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Տարբեր միջոցառումների ընթացքում հնչեցրած հայտարարությունների համար Աթան 2016 թվականի վերջին ևս ձերբակալվել էր: Նա վեց ամիս կալանքի տակ պահվելուց հետո 2017 թվականի մայիսին պայմանական ազատ էր արձակվել: Թե որն է նոր ձերբակալության պատճառը, դեռևս հայտնի չէ: