Artsakhpress

Քաղաքական

Շատ կարևոր է, որպեսզի վերականգնվի եռակողմ ձևաչափը. ԱԳ նախարար

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար շատ կարևոր է, որպեսզի վերակգնվի եռակողմ ձևաչափը, և Արցախի Հանրապետությունը լիիրավ մասնակցություն ունենա:

Շատ կարևոր է, որպեսզի վերականգնվի եռակողմ ձևաչափը. ԱԳ նախարար

Շատ կարևոր է, որպեսզի վերականգնվի եռակողմ ձևաչափը. ԱԳ նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մաիլյանն՝ ընդգծելով, որ Արցախը կարևոր ռազմաքաղաքական գործոն է տարածաշրջանում, և մեր իշխանությունները պատրաստ են վերցնելու իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության համար:

Անդրադառնալով անցած տարվա բանակցային գործընթացի քննարկումներին՝ ԱՀ արտգործնախարարը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը գլխավորապես կենտրոնացված են եղել 2016 թ.-ի ապրիլին Արդբեջանի կողմից ագրեսիայի բացասական հետևանքների չեզոքացման վրա, և ջանքեր են գործադրվել, փորձելով իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել քառօրյա պատերազմից հետո:

«Մեթոդաբանորեն ճիշտ մոտեցումն այն է, որ սկզբից պետք է կայունություն ապահովել առաջնագծում՝ բացառելով ռազմական որևէ հեռանկար, որը նպաստավոր պայման կլինի երկխոսությունն ակտիվացնելու և քաղաքական հարցեր քննարկելու համար: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն վերջնական արդյունք չկա: Մեխանիզմները դեռևս չեն ներդրվել Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով»,- նշել է Մ. Մաիլյանը՝ ավելացնելով, որ գերատեսչության կողմից աշխատանքներ են իրականցվել նպաստելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հնարավորությունների ընդլայնմանը:

Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է, քանի որ մենք կողմնակից ենք, որ ընդլայնվի և պայմաններ ստեղծվի դիտարկման հնարավորությունները բարձրացնելու համար, իսկ ադրբեջանական կողմը՝ միայն ձևական ավելացմանը:

«Մենք կողմնակից ենք, որպեսզի առաջնագծում վերահսկողությունն ավելի շատ լինի, քանի որ հակամարտության կարգավորման գործընթացի օրակարգում շարունակվում է մնալ նաև զինադադարի ռեժիմի հնարավոր խախտումների հետաքննության մեխանիզմների վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը: Ադրբեջանն այս հարցում ևս խոչընդոտ է հանդիսանում: Արցախյան կողմը՝ չնայած զարգացումներին և ելնելով իրողություններից՝ միակողմանի ստեղծել է տեսադիտարկման համակարգ, և ամբողջ առաջնագիծը վերահսկվում է այդ համակարգով: Արցախյան կողմը առաջարկել է միջազգային միջնորդներին օգտվել այն տեղեկատվությունից, որոնք մենք ունենք: Վերջին այցելության շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները այցելել էին Պաշտպանության բանակ՝ հանդիպելով Լևոն Մնացականյանի հետ, ծանոթացել են ստեղծած համակարգի հնարավորություններին: Կարծում եմ՝ այդ համակարգը ապագայում մաս է լինելու միջազգային վերահսկման մեխանիզմներին»,- ասել է Մ. Մաիլյանը՝ հավելելով, որ տարվա ընթացքում ԱԳՆ-ն համագործակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ, որի շնորհիվ մշակվել և անց է կացվել առաջնագծի 16 դիտարկում, որը ցանկալի է որպեսզի շատ լինի:

2017թ.-ին ԱԳՆ-ն ակտիվ աշխատանքներ է կատարել նաև միջազգային կառույցների հետ: Շատ դեպքերում հաջողվել է այդ հարթակներում չեզոքացնել Արցախի շահերի դեմ Ադրբեջանի ապակառուցողական քայլերը: 2017 թ. ընթացքում ԱԳՆ-ի և այլ գերատեսչությունների կողմից պատրաստվել է 9 ծանրակշիռ փաստաթղթեր, որոնք շրջանառվել են Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում և Եվրամիությունում:


     

Քաղաքական

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո

ԵՄ անդամ 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ ԵՄ-ի աջակցությունը Հայաստանին, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։

ԱԺ նախագահը և Չեխիայի դեսպանը մտքեր են փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի շուրջ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկումներ է կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեմայով

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից Միացյալ նահանգների Կոնգրեսում կազմակերպվել է «Ցեղասպանության հակադարձում․ Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով երկօրյա քննարկում։

Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Տնտեսական

Հասարակական

Այսօր եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապ մտնելու տոնը

Մարտի 16-ին Արարատյան Հայրապետական թեմի բոլոր եկեղեցիներում կմատուցվի բաց Խորանով Ս. Պատարագ:

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Բանակցային օրակարգ ներառել Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով Արցախ վերադառնալու հարցը. Հայտարարություն

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Search