«Աերոֆլոտ» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռը, որը Ֆրանկֆուրտ-Հան օդանավակայանից ուղեւրվել էր Բաքու, արտակարգ վայրէջք է կատարել կասկածելի ձայների պատճառով
Ֆրանկֆուրտից Բաքու թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել տարօրինակ ձայների պատճառով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին:
Տեղեկության համաձայն` օդ բարձրանալուց մեկ ժամ անց անձնակազմը պայթյունի նմանվող տարօրինակ ձայներ է լսել։ Օդանավի հրամանատարը որոշել է վերադառնալ Ֆրանկֆուրտ-Հան օդանավակայան, հաղորդում է news.am-ը։
Ֆրանկֆուրտի օդանավակայանի ներկայացուցիչ Քրիստոֆ Գյոցմանի խոսքով, ինքնաթիռն արտակարգ վայրէջքից հետո մանրակրկիտ ստուգում է անցել, սակայն ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Նա նաեւ հավելել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով ինքնաթիռը բեռնաթափվել է, ապա բեռը ետ են լցրել։ Միայն դրանից հետո ինքնաթիռը կրկին ուղղություն է վերցրել դեպի Բաքու: