Artsakhpress

Հասարակական

ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 19-ին, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-րդ տարեդարձի կապակցությամբ և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրման հանդիսավոր արարողություն:

ԱՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն (լուսանկարներ)

ԱՀ  Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն  (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախագահ Բակո Սահակյանը «Գրիգոր Լուսավորիչ», «Մեսրոպ Մաշտոց» շքանշաններով և «Վաչագան Բարեպաշտ», «Մխիթար Գոշ»,«Անանիա Շիրակացի» և «Երախտագիտություն»  մեդալներով պարգևատրել է մի խումբ անձանց, որոնց մի մասին՝ հետմահու:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն Արցախյան շարժումը որակել է որպես մեր ժողովրդի նորագույն պատմության ամենավառ էջերից մեկը:

«Այդ պարգևները ձեր ամենօրյա անձնվեր ծառայության և քրտնաջան աշխատանքի գնահատականն են: Դուք կանգնած եք եղել Արցախյան շարժման ակունքներում և արել եք հնարավորը մեր անկախ պետականության կայացման ու զարգացման, հարազատ ժողովրդի ու հայրենիքի պաշտպանության գործում: Այսօր էլ ձեզնից շատերը շարունակում են իրենց արժանի ներդրումը բերել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման և նրա բարգավաճման գործին: Համոզված եմ, որ այս պարգևները նոր լիցք կհաղորդեն ձեր աշխատանքին, կօգնեն ավելի արդյունավետորեն իրականացնել ձեր հայրենանվեր առաքելությունը,-ասել է Բ. Սահակյանը և ավելացրել,- այս տոնը պարտավորեցնում է մեզ՝ լինել ավելի ուժեղ ու միասնական, շարունակաբար ամրապնդել մեր անկախ պետականությունը, երկրի պաշտպանունակությունն ու անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել բնակչության կենսապայմանները, լուծել սոցիալական խնդիրները: Վստահ եմ, որ բոլորս միասին, համատեղ ուժերով կիրականացնենք մեր ժողովրդի նվիրական իղձերն ու նպատակները՝ մեր մեջ վառ պահելով 1988-ի ոգին»:

ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի  արժանացած ԱԺ պատգամավոր Արթուր Թովմասյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել իրեն պարգևատրելու համար՝ վստահեցնելով, որ այսուհետ ևս ինքը կշարունակի իր ծառայությունը մատուցել հայրենիքի շենացման գործին:

ԱՀ նախագահի կողմից «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի  արժանացած ՀՀ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն էլ ասել է, որ որևէ հայորդու համար չի կարող լինել ավելի մեծ հպարտություն, քան ԱՀ պետական պարգևի արժանանալը:

«Այն շարժումը, որ Արցախում սկսվեց 30 տարի առաջ, հիմք դրեց հայոց 2 պետականությունների ստեղծմանը: Մենք մեր երազանքը դարձրինք նպատակ, իսկ նպատակը՝ գործ: Մենք հիմքը դրեցինք մեր երազների իրականացման գործընթացի: Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին՝ հանուն այսօրվա Արցախի պետականության»,- հավելել է Դ. Շահնազարյանը:

«Երախտագիտություն» մեդալի արժանացած, Շուշիի «Կաճառ» գիտական կենտրոնի տնօրեն Մհեր Հարությունյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Այս պարգևը կարելի է համարել Արցախյան շարժման մերօրյա փուլի՝ երիտասարդ սերնդի մասնակիցների հավաքական գնահատականը: Այս պարգևատրումները մեզ պարտավորեցնում են ավելի մեծ պատասխանատվությամբ ծառայել մեր նորանկախ երկրին»:

ՀՀ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, ով ևս Նախագահի կողմից արժանացել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, ասել է, որ Արցախյան շարժման ողջ գործընթացն ուրախությունից բացի հպարտություն է ներշնչում  բոլորին:

«Ես կարծում եմ, որ այս պարգևը ոչ միայն ինձ է հասցեագրված, այլև ողջ արցախահայությանը»,- նշել է Լ. Ալավերդյանը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search