Artsakhpress

Հասարակական

Անկեղծ ասած, չենք պատկերացրել, որ այսպիսի մեծ պայքար կսկսվի. շարժման առաջամարտիկ

Իմ կարծիքով Արցախյան ազգային-ազատագրական շարժումն սկսվել է 1921 թվականին, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջանին:

Անկեղծ ասած, չենք պատկերացրել, որ այսպիսի մեծ պայքար կսկսվի. շարժման առաջամարտիկ

Անկեղծ ասած,  չենք  պատկերացրել, որ այսպիսի մեծ պայքար կսկսվի. շարժման    առաջամարտիկ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախյան շարժման ակտիվիստ, ԱՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Բորիս Առուշանյանը:

Նա նշել է, որ դեռևս այն ժամանակ էլ մեր պապերը չեն հաշտվել այդ մտքի հետ և քանիցս դիմումներ են հղել կենտրոնական իշխանություններին պատմական սխալը շտկելու համար:

«Սակայն Արցախյան շարժման ամենամեծ ալիքը բռնկվել և հորձանք է տվել 1988 թվականի փետրվարին: Այդ  ժամանակ  Գորբոչովյան վերակառուցման քաղաքականությունը նոր հույս է ներշնչել արցախահայությանը և մենք մեր արդար ձայնն ենք բարձրացրել՝ մեր իրավունքներին հասնելու համար: Անկեղծ ասած, մեզանից ոչ ոք այն ժամանակ չի պատկերացրել, որ այսպիսի մեծ պայքար կսկսվի: Մենք գիտակցում էինք, որ մեր բարձրացրած հարցն օրինական է և այն արդարացի լուծում կստանա, բայց Ադրբեջանի ղեկավարությունը Մոսկվայի թույլտվությամբ հենց սկզբից ուժային քաղաքականությունը որդեգրեց: Իմ կարծիքով, երբ 1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Մարզխորհուրդն արտահերթ նստաշրջան հրավիրեց, որում ընդունվեց որոշում դիմել ադրբեջանական և հայկական ԽՍՀ-ների և ԽՍՀՄ ԳԽ-ներին՝ ԼՂԻՄ-ն Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանին միացնելու խնդրանքով այն ճիշտ էր թե´ իրավական, թե´ քաղաքական և թե´ բարոյական տեսանկյուններից: Այդ օրը Ստեփանակերտի հրապարակում ավելի քան 50 հազար  ավելի մարդ էր հավաքվել՝ պահանջելով ու ճնշում գործադրելով, որ որոշումն ընդունվի: Եվ ընդունվեց: Այնուհետև Ադրբեջանի կողմից մեզ պարտադրվեց պատերազմ, ու մենք կյանքի ու մահի պայքարում հաղթեցինք ու ձեռք բերեցինք անկախություն, - ասել է Բ. Առուշանյանը  և  ավելացրել, - վերջին հարյուրամյակներում մեզ՝ հայերիս հաջողվեց ազգային-ազատագրական պայքարի միջոցով ազատագրել մեր պատմական հայրենիքի մի մասը. սա, անշուշտ, ամենամեծ ձեռքբերումն է: Այսօր ունենք կայացած 2 հայկական պետություն, դա ևս մեծ նվաճում է: Մենք կարողացանք ողջ հայությանը համախմբել, որ կարողանան հավատ տածել ապագայի նկատմամբ»:

Մեր   զրուցակցի խոսքով՝    այսօր հայ  ժողովուրդը  լծված է պետականաշինության  գործին:

«Յուրաքանչյուրս պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի օրեցօր շենանա ու բարգավաճի թանկ կորուստներով ստեղծված Արցախ հայրենիքը: Ողջ հայության ջանքերով պետք  է պայքարենք, որ Արցախը միջազգայնորեն ճանաչվի», - նշել  է  շարժման  առաջամարտիկը:

Վերջում Բ. Առուշանյանը շնորհավորել է համայն հայությանը՝ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի 30-ամյակի կապակցությամբ՝ ցանկանալով նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, խաղաղություն:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search