Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը մտադիր են մոտ ժամանակներս շրջափակել Աֆրինը։
Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս Աֆրինը շրջափակելու մտադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է panorama.am-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
«Մոտ օրերս մենք կարագացնենք մեր ընթացքը դեպի Աֆրինի կենտրոն՝ այն շրջափակելու նպատակով։ Այդպիսով կկանխվի դրսից եկող աջակցությունը։ Այդ ժամանակ ոչ ոք չի կարողանա որևէ առևտուր տանել։ Նրանց, ովքեր ուզում են Թուրքիայի հարավային սահմանին ահաբեկչական միջանցք ստեղծել,մենք ցույց կտանք, որ դա այնքան էլ հեշտ չէ»,- ասել է Էրդողանը։