Ավստրիայի Օբերվարտ քաղաքում ավարտվել է տղամարդկանց Եվրոպայի բաց մրցաշարը՝ «European Judo Open Men», որին մասնակցել են աշխարհի 42 երկրի 283 մարզիկ:
European Judo Open. Արսեն Ղազարյանը զբաղեցրել է 5-րդ տեղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի մեծահասակների հավաքականից մրցաշարին 4 մարզիկ է մասնակցում` 60 կգ քաշային Վահագն Հովսեփյանը, Նարեկ Կարապետյանը (66 կգ), Արսեն Ղազարյանը (73 կգ) և Վարդան Խաչատրյանը (81 կգ):
Արսեն Ղազարյանը զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ հայ մարզիկները մրցաշարին մասնակցել են մարզիչ Մեսրոպ Բարբարյանի գլխավորությամբ: