Artsakhpress

Սփյուռք

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան... Օսմանյան կայսրության «շարունակությունն» է

Տասնամյակներ շարունակ թուրք պաշտոնյաները հերքել են Հայոց ցեղասպանության իրողությունը, սակայն, վերջին տարիներին որոշ թուրքեր արդարանում էին, որ այսօրվա Թուրքիայի Հանրապետությունը պատասխանատու չէ Հայոց ցեղասպանության համար, քանի որ այն իրականացվել է ներկայումս գոյություն չունեցող Օսմանյան կայսրության կողմից:

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան... Օսմանյան կայսրության «շարունակությունն» է

Էրդողանը խոստովանում է, որ Թուրքիան... Օսմանյան կայսրության «շարունակությունն» է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր հոդվածում նշում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է.

«Հարցն այս պատճառաբանությամբ այլեւս չի դրվում, թե ցեղասպանություն իրականացվել է, թե ոչ, այլ թե ով է պատասխանատու դրա համար: Նրանք, ովքեր օգտագործում են այս հիմնավորումը, պնդում են, որ Թուրքիայի Հանրապետությունը  Օսմանյան կայսրության ոչ իրավահաջորդն է, ոչ էլ շարունակությունը, այլ մի նոր եւ անջատ պետություն...

Այս փաստարկն աստիճանաբար թուլացավ, երբ նախագահ Էրդողանն սկսեց խոսել եւ գործել որպես օսմանյան սուլթան... Երկու շաբաթ առաջ Թուրքիայի ղեկավարն ավելի բարդացրեց իրավիճակն իր երկրի համար, երբ, ըստ լոնդոնյան «Թայմս» թերթի, պնդեց, որ «ժամանակակից Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է՝ ուղղակի հակասելով Աթաթուրքի գաղափարախոսությանը, որը մերժել էր կայսերական դարաշրջանը որպես հետամնաց, հնացած, որը պետք է անտեսվի ու մոռացվի, այլ ոչ թե փառաբանվի»:

Հայտարարելով, որ Թուրքիան Օսմանյան կայսրության «շարունակությունն» է, Էրդողանը փաստորեն ընդունում է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության գործողությունների համար: Այլ կերպ ասած, Թուրքիայի Հանրապետությունը, որը ժառանգել է Օսմանյան կայսրության ունեցվածքը, ժառանգել է նաեւ նրա պարտավորությունները...

Օսմանյան կայսրության նկատմամբ իր հավատարմությունը հաստատելու համար այս ամսվա սկզբին Էրդողանը մասնակցել է սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի (հայտնի «Կարմիր սուլթան» մականունով) մահվան հարյուրամյակի արարողությանը, որին ներկայիս կառավարությունը վերականգնել է: Էրդողանը անտեսել է այն փաստը, որ Կարմիր սուլթանը 1894-1896 թվականներին հրամայել էր 300 հազար հայերի սպանդը՝ հայտնի որպես Համիդյան ջարդեր: Ինչպես հաղորդում է «Թայմս» թերթը՝ «Վերջին օսմանյան սուլթաններից մեկի ժառանգներին պետք է տրվի Թուրքիայի քաղաքացիություն, վերջ դնելով նրանց գրեթե հարյուրամյա վտարանդիությանն ու արտաքսմանը»:

Ըստ «Թայմս» թերթի՝ Աբդուլ Համիդ 2-րդը ղեկավարել է 1876-ից մինչեւ 1909 թվականը, եւ շատ է պախարակվել Քեմալ Աթաթուրքի ժամանակակից թուրքական հանրապետությունում՝ իր բռնատիրության, հակաարեւմտականության եւ մամուլի վրա ճնշումների համար: Սակայն, նախագահ Էրդողանի իշխանության օրոք նրան վերականգնել են: Աբդուլ Համիդի կյանքը նկարագրող Payitaht հեռուստատեսային շարքը, որն Աբդուլ Համիդի կյանքը ներկայացնում է շատ վառ գույներով, բարձր գնահատականի է արժանացել Էրդողանի կողմից, այն համարելով որպես անհրաժեշտ դիտում երիտասարդության համար՝ իրենց երկրի պատմությունը ճանաչելու նպատակով.... «Մենք սուլթան Աբդուլ Համիդ 2-րդին համարում ենք ամենակարեւոր, ամենահեռատես եւ ռազմավարական մտածողություն ունեցող անձնավորություններից մեկը, որոնք իրենց դրոշմն են թողել մեր պետության վերջին 150 տարիների վրա»: Էրդողանն ասել է. «Մենք պետք է դադարենք դիտարկել Օսմանյան կայսրությունն ու Հանրապետությունը որպես իրար հակասող երկու դարաշրջաններ»: Աբդուլ Համիդը մահացել է 1918 թվականին, եւ այս շաբաթ նրա մահվան հարյուրամյակի արարողությանը Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն ասաց, որ ինքն անձամբ կզբաղվի նրա ընտանիքի անդամներին քաղաքացիություն շնորհելու հարցով»:

Այնուհետեւ Էրդողանը մեծամտորեն զգուշացրել է, որ ամերիկյան զինվորները Հյուսիսային Սիրիայում շուտով «օսմանյան ապտակ» կստանան, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը: Նա «ակնարկում էր կիսալեգենդար թուրքական մարտական շարժումը, որն իրենից ներկայացնում է լայն բացված ափով հզոր հարված, որը կարող է գետնին տապալել կամ նույնիսկ գանգ կոտրել ու սպանել»։ Թուրքական կառավարամետ լրատվամիջոցներից մեկի հրապարակած ծաղրանկարում պատկերված է Դոնալդ Թրամփը, որին «օսմանյան ապտակ» է հասցնում Էրդողանը։ Բացի այդ, «Ռոյթերսը» մեջբերել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի այն հայտարարությունը, թե Վաշինգտոնը աջակցում էր YPG-ին (քրդական ուժերը Սիրիայում), քանի որ վերջինս դավանում է նույն «մարքսիստական, կոմունիստական, անաստվածության» գաղափարախոսությունը…

Վերադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի Հանրապետությունը բոլորովին նոր եւ Օսմանյան կայսրությունից անջատ պետություն է, միջազգային իրավունքի պրոֆեսոր Ալֆրեդ դե Զայասը բացատրում է՝ «Հայերի դեմ 1915-1923 թթ. ցեղասպանությունը եւ համապատասխանությունը 1948 թ. Ցեղասպանության կոնվենցիային» խորագիրը կրող գրության մեջ, որ «իրավահաջորդ պետությունը» պատասխանատվություն է կրում նախորդ ռեժիմի կատարած հանցագործությունների համար։ Թերեւս, այն պետությունը, որը նախորդի «շարունակությունն» է նույնիսկ ավելի շատ պատասխանատվություն է կրում, քանի որ նրանց միջեւ տարբերություն չկա, ինչպես խոստովանել է Էրդողանը երկու շաբաթ առաջ։

Բացի այդ, Ալֆրեդ դե Զայասն իր ուսումնասիրության մեջ մեջբերել է պրոֆեսոր Մ. Շերիֆ Բասիունին, նշելով, որ «Միջազգային իրավունքում, պետության պատասխանատվության իրավական շարունակականության եւ սկզբունքների դոկտրինան, «իրավահաջորդ կառավարությանը» պատասխանատու է դարձնում նախկին իշխանությունների խախտումներից բխած պահանջների առնչությամբ»։ Պրոֆ. Զայասը եզրակացրել է, որ «հայերի պահանջներն իրենց ապօրինի բռնագրավված ունեցվածքի համար չեն անհետանում սուլթանությունից Մուսթաֆա Քեմալի վարչակարգին անցնելու հետ»։

Ի վերջո, պրոֆ. Զայասը հաստատեց, որ «իրավահաջորդ պետությունների պատասխանատվության սկզբունքը պահպանվել է, նույնիսկ այն դեպքում, երբ այն սխալները, որ գործել են պետությունը եւ կառավարությունը, «իրավահաջորդ պետությանը» չեն պատկանում»: Այս սկզբունքը ձեւավորվել է, մասնավորապես, Մշտական արբիտրաժային դատարանի կողմից՝ «Փարոս» արբիտրաժային գործով (Ֆրանսիայի եւ Հունաստանի միջեւ, 1934 թ.)։

Կարող ենք եզրակացնել, որ Էրդողանը, հաստատելով, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը Օսմանյան կայսրության շարունակությունն է, անզգուշորեն խոստովանել է, որ Թուրքիան պատասխանատու է Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդին հասցված ցեղասպանական, տարածքային եւ տնտեսական վնասների համար: Էրդողանի խոստովանությունը պետք է ներկայացվի որպես ապացույց, երբ հայերի՝ Ցեղասպանությունից առաջացած պահանջները ներկայացվեն Արդարադատության միջազգային դատարան:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search