Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում ահաբեկչական խմբավորումները փետրվարի 20-ին հրթիռակոծել են Թահրիր և Ումաուիին հրապարակներն ու շրջակա թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 20 քաղաքացի:
Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 20 քաղաքացի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը: ՍԱՆԱ-ի համաձայն, առավոտյան ժամերին ահաբեկչական խմբավորումների զինյալները հրթիռակոծել են նաեւ Դամասկոսի Ապպասիին շրջանը, 9 քաղաքացի վիրավորվել է: Հրթիռներ են արձակվել նաև Ճարամանայի գյուղատնտեսական հողատարածքների ուղղությամբ: Խոշոր վնասներ են կրել շրջանի ցանքն ու գյուղացիների հողագործական մեքենաներն ու սարքավորումները: Ի պատասխան զինյալ ահաբեկչական խմբավորումների բարբարոսական արարքին, սիրիական բանակը գնդակոծել է ահաբեկիչների հրթիռարձակման կենտրոնները: