Artsakhpress

Ռազմական

Կասպրշիկի գրասենյակ. Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի»: ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկումներից հետո մեծ մասամբ նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածում Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը:

Կասպրշիկի գրասենյակ. Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում

Կասպրշիկի գրասենյակ. Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի՞նչ նպատակ ունեն դիտարկումները, դրանց արդյունքում ի՞նչ են արձանագրում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում: Այս ու այլ հարցերի պատասխանները Panorama.am-ը ստացել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակից:

Ի՞նչ պարբերականությամբ են Ձեր դաշտային օգնականները դիտարկում անցկացնում Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պլանային դիտարկումներ է իրականացնում ամիսը մոտ երկու անգամ։

Ի՞նչ նպատակ ունեն այդ դիտարկումները: Տարածված կարծիք կա, որ դրանք ձևական բնույթ ունեն:

Դիտարկումները տեղում առկա իրավիճակի արձանագրումն են, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակին թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ կողմերից։ Դիտարկումների ժամանակ անձնակազմին զեկուցում են և քաղաքացիական, և զինվորական իշխանությունները։ Բացի այդ, տեղական հրամանատարների հետ քննարկվում են հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ստանում ենք ամփոփ տեղեկատվություն շփման գծում արձանագրված իրավիճակի մասին։ Դիտարկումները վստահության ամրապնդման միակ միջոցն են զինվորական ոլորտում, և  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն այն պարբերաբար անցկացրել է սկսած 1996 թ-ից։ Այն տրամադրում է տեղեկատվություն առաջին ձեռքից և արձանագրվում ԵԱՀԿ նախագահությանը, Մինսկի խմբի համանախագահներին, Մինսկի խմբին ուղղված զեկույցներում։

Դիտարկումների ընթացքում ի՞նչ հանգամանքների վրա է հատկապես ուշադրություն դարձվում՝ բնակավայրերից զորամասերի, զենքի տեղակայման հեռավորությա՞ն, կողմերի զինված ուժերի շա՞րժի… Թվարկեք խնդրում եմ բոլորը:

Պատասխան-Կողմերն իրենց համար հետաքրքրություն ներկայացնող զինվորական և քաղաքացիական ոլորտներին առնչվող հարցեր են բարձրացնում։ Քաղաքացիական տեսակետից տեղական իշխանությունները խոսում են այն մասին, թե ինչպես է բնակչությունը տուժում է հակամարտության չլուծված լինելու պատճառով։ Կողմերի բարձրացրած բոլոր հարցերը զեկուցվում են ԵԱՀԿ նախագահությանն ու Մինսկի խմբի համանախագահներին։

Մի քանի անգամ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն տարածած հաղորդագրություններում նշել է, որ ադրբեջանական կողմը երաշխիքներ չի տվել ապահովելու ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը: Այդ դեպքերում ո՞րն է եղել Ձեր արձագանքը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դիտարկումները մանրակրկիտ կերպով նախապատրաստվում և համաձայնեցվում են կողմերի հետ։ Մասնակիցների անվտանգությունն ապահովելու, պահպանելու նպատակով դրանք անցկացվում են ռազմական ուղեկցորդների օգնությամբ։ Բացի այդ, անվտանգության երաշխիքները տրամադրվում են դիտարկումն անցկացնելու հարցման պաշտոնական պատասխանում, ինչպես նաև տեղական հրամանատարների կողմից հենց դիտարկման ընթացքում։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի անվտանգության ապահովումը երբևէ չի մերժվել կողմերի կողմից։

Պարբերաբար անցկացվող դիտարկումներն ի՞նչ են ցույց տվել, շփման գծի ո՞ր հատվածներն են առավել խնդրահարույց, կողմերից ո՞րն է առավել հաճախ խախտումներ թույլ տալիս:

Տարբեր առիթներով շփման գծի բոլոր հատվածներում էլ արձանագրվել են զինադադարի խախտումներ և լարվածության աճ։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search