Միացյալ Նահանգները միջնորդի դերում անում է հնարավոր ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով:
ԱՄՆ-ն անում է ամեն բան ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան:
«Կարևոր է դասեր քաղել անցյալից, սակայն շատ ավելի առաջնահերթ է կառուցել ավելի լավ ապագա: Որպես հակամարտության կարգավորման հարցում միջնորդ երկիր՝ ԱՄՆ-ն անում է հնարավոր ամեն բան խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու, հակամարտող կողմերի հանդիպումներ կազմակերպելու նպատակով», - նշել է ամերիկացի դիվանագետը: