Artsakhpress

Քաղաքական

Մինսկյան գործընթացը դարձել է Բաքվի, Երևանի ու Մոսկվայի «Բերմունդյան եռանկյունին», որտեղ լավ մտադրություններն ու գաղափարներն անհետանում են մշուշում. Թոմաս Դե Վաալի հոդվածը

Մոսկվան երբեք չի կառավարել Ղարաբաղյան հակամարտությունը, բայց այն շարունակում է հակամարտությունում ամենաազդեցիկ արտաքին ուժը մնալ:

Մինսկյան գործընթացը դարձել է Բաքվի, Երևանի ու Մոսկվայի «Բերմունդյան եռանկյունին», որտեղ լավ մտադրություններն ու գաղափարներն անհետանում են մշուշում. Թոմաս Դե Վաալի հոդվածը

Մինսկյան գործընթացը դարձել է Բաքվի, Երևանի ու Մոսկվայի «Բերմունդյան եռանկյունին», որտեղ լավ մտադրություններն ու գաղափարներն անհետանում են մշուշում. Թոմաս Դե Վաալի հոդվածը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կմնա «Նվազագույն» նախագիծ» Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համար այնքան, մինչև դրա գլխավոր դերակատարները՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, չորոշեն վերանայել իրենց ռազմավարական առաջնահերթությունները: Այդ մասին carnegie.ru-ում գրում է Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, հայտնում է tert.am-ը:

Հեղինակը նշում է, որ փետրվարին լրանում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում սկսված ճգնաժամի 30 տարին, որով սկսվեց մինչ օրս շարունակվող հակամարտությունը: Հակամարտությունը մի փոքր շրջանի կարգավիճակի շուրջ վեճից վերածվել է միջպետական վիճաբանության՝ «հասնելով» համաշխարհային մայրաքաղաքներ և սոցիալական մեդիաներ:

Երեք տասնամյակի ընթացքում, այնուամենայնիվ, կա երկու հաստատուն փաստ: Մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բուն հարցն է, որն արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ին ընդունված աննախադեպ բանաձևում: Երկրորդը նույնպես առկա է փետրվարի 20-ի բանաձևի տեքստում, որը դիմում էր Մոսկվայի գերագույն խորհրդին մարզը Խորհրդային Ադրբեջանից Խորհրդային Հայաստանին փոխանցելու հարցով: Դա հակամարտությունում Մոսկվայի հատուկ դերն է: Երեսուն տարի այդ երկիրը չցանկանալով եղել է հաշտարար՝ միաժամանակ երկու կողմերի համար անհրաժեշտ լինելով և չվայելելով նրանց վստահությունը:

Թոմաս Դե Վաալի խոսքով՝ հաշվի առնելով երկու ազգերի համար նախկին գաղութային իշխանության թվացյալ ուժը՝ ներելի է շատ հայերի ու ադրբեջանցիների պատրանքը, թե Մոսկվան կառավարում է հակամարտությունը, բայց դա այնքան էլ ներելի չէ որոշ արևմտյան վերլուծաբանների դեպքում, որոնք հետխորհրդային տարածքի բոլոր հակամարտությունները հավասարեցնում են իրար՝ բաց թողնելով դրանց կարևոր տարբերությունները:

Ղարաբաղյան հակամարտության կարևոր առանձնահատկությունն այն է, որ Մոսկվան կամ Մոսկվայում որոշ ուժեր վստահամբ դրա վրա փորձել են ազդել, բայց ոչ ուժի դիրքից: Հակամարտության տարիներին տարբեր ռուսական խմբեր պաշտպանել են կա՛մ հայկական, կա՛մ ադրբեջանական կողմերին, դա այդպես է նաև այսօր, երբ տարբեր խմբեր աջակցում են հակադիր կողմերի շահերին: Մինչդեռ հայերը և ադրբեջանցիներն այս երեսուն տարիներին միշտ իրենք են որոշել հակամարտության ձևը. երբ հարմար է եղել մերժել ռուսական միջամտությունը՝ նրանք այդպես էլ արել են, ինչպես, օրինակ, 1994 թվականին՝ տապալելով ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման ծրագրերը:

Վլադիմիր Պուտինի նախագահության օրոք հակամարտության վերաբերյալ ռուսական քաղաքականությունը դարձել է շատ ավելի պահպանողական և հիմնականում ուղղված է եղել երկու կողմերի հետ հավասարապես հարաբերությունները պահպանելուն: Այդ պատճառով Մոսկվայի դիրքորոշումը հակամարտության միջազգային համատեքստում խստորեն տարբերվում է Աբխազիայում, Հարավային Օսիայում կամ Ուկրաինայում իր դիրքորոշումից: Հակամարտությունում հրադադարը պահպանելու և Բաքվի ու Երևանի հետ լավ հարաբերությունները պահպանելու Ռուսաստանի ռազմավարությունը հաղորդում է նաև հակամարտության ընդհանուր միջազգային ներգրավվածության տրամաբանությունը:

Ինչպես և Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը նույնպես ակնհայտորեն չեն ցանկանում պատասխանատվություն ստանձնել մի հակամարտությունում, որտեղ այնքան էլ շատ մարդ չի զոհվում և հեռուստատեսային նկարահանող խմբեր առկա չեն, իսկ հակամարտության կողմերն այդքան էլ հակված չեն լուծել իրենց տարաձայնությունները: Մինչ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդներն ավելի մեծ պատրաստակամություն չցուցաբերեն համատեղ կարգավորման շուրջ աշխատելու համար, դիվանագետների մեծ մասը կնախընտրի խուսափել այդ խնդրի պատասխանատվությունից: Այդ առնչությամբ մինսկյան գործընթացը դարձել է Բաքվի, Երևանի և Մոսկվայի «Բերմունդյան եռանկյունին» (Քառանկյուն՝ Ստեփանակերտը հաշվի առնելու դեպքում), որտեղ լավ մտադրությունները, գաղափարները և լավ մտադրություններ ունեցող դիվանագետներն անհետանում են մշուշում, գրում է Դե Վաալը:

«Բոլոր հակամարտություններն, ի վերջո, ավարտվում են: Հույսն այն է, որ չորրորդ տասնամյակը թևակոխող Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի կողմերի՝ իրենց ռազմավարական առաջնահերթությունների վերանայման շնորհիվ, դրա այլընտրանքը՝ մեկ այլ բախման հետևանքով Մոսկվայի կամ իր արևմտյան գործընկերների կողմից հայերին և ադրբեջանցիներին կարգավորում պարտադրելու փորձը, այս տխուր պատմության լավ ավարտի համար ավելի շատ կյանքեր կխլի»,- եզրափակել է Դե Վաալը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search