Սիրիական ազգային ուժերի ավտոշարասյունը բարեհաջող հասել է Աֆրին, հայտարարել է Աֆրինի ինքնապաշտպանական քրդական ուժերի պաշտոնական ներկացուցիչ Ռեյզան Հեդուն:
Սիրիական ազգային ուժերը մտել են Աֆրին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ սիրիական ուժերը նահանջել են այն բանից հետո, երբ հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ, փոխանցում է News.am-ը
«Էրդողանը ճանապարհային վատ ոստիկան է, ով հայտարարել է, որ կանգնեցրել է Աֆրին ուղեւորվող սիրիական ուժերի տեղաշարժը։ Այդ խոսքերը սխալ են, ուժերն արդեն Աֆրինում են»,-ասել է Հեդուն։
«Մենք 32 օր հետ ենք մղում թուրքական ագրեսիան։ Նրանք, միգուցե, առաջ են ընթացել մի շարք դիրքերում, սակայն ընդհանուր առմամբ ռազմական արշավն անհաջող է»,-հավելել է նա։