Twitter ընկերությունը սահմանում է սոցցանցում մի քանի օգտահաշիվներից համանման բովանդակությամբ հաղորդագրությունների միաժամանակյա հրապարակման արգելք։
Twitter-ը կարգելի մի քանի օգտահաշիվներից համանման հաղորդագրություններ հրապարակելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասվում է ռեսուրսի բլոգում։ «Twitter-ը սպամից մաքրելը հանդիսանում է մեզ համար առաջնահերթ հանձնարարություն։ Ամենից հաճախ հանդիպող խախտումներից մեկն է հանդիսանում բազմաթիվ օգտահաշիվների կիրառումը՝ որոշակի թվիթերի արհեստական խթանման համար»,-ասվում է հաղորդագրությունում։ Սոցցանցը նաև կարգելի հատուկ ծրագրերի կիրառումը, որոնք թույլ են տալիս գրառումների ներքո Like դնել կամ ռեթվիթ անել հաղորդագրությունները միաժամանակ մի քանի օգտահաշիվներից։ Ինչպես պարզաբանում են մշակողները, այդ փոփոխությունները կխոչընդոտեն չարամիտների գործողություներին, ովքեր փորձում են ազդել սոցցանցում առանցքային թեմաների քննարկման վրա, այդ թվում ԱՄՆ-ում և այլ երկրներում ընտությունների։