Անհայտ տղամարդը պայթուցիկ սարք է նետել Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցեում տեղակայված ԱՄՆ դեսպանատան տարածք։
Չեռնոգորիայում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ պետքարտուղարի հանրային դիվանագիտության եւ հանրային հարցերով տեղակալ Սթիվ Գոլդշթեյնը, փոխանցում է The New York Times թերթը։
Հարձակման արդյունքում սպանվել է հարձակվողը, այլ զոհեր եւ վիրավորներ չկան։ Դեսպանատան շենքը եւս չի տուժել։
Հարձակման դրդապատճառը հայտնի չէ։