Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանը, որն աշխարհի քաղաքական քարտեզին հայտնվել է միայն 1918 թ., իր վրա է վերցրել այն ցեղասպան քաղաքականության շարունակականության ապահովումը, որը 1915-1923 թթ. իրականացվել է Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ: Ազգային ժողովում «Սումգայիթյան ջարդեր:

Ադրբեջանը իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանը իր վրա է վերցրել Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ ցեղասպանության շարունակումը. Լարիսա Ալավերդյան

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:  «Արևելյան Անդրկովկասում 1918 թ. ստեղծված Ադրբեջանը որդեգրել և հետևողականորեն ու բացահայտ իրականացրել է հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականություն, որը միտված էր հայության հայրենազրկմանն ու ոչնչացմանը: Այդ ծրագիրը տապալվեց արցախահայության զինված դիմադրության շնորհիվ»,-  նշեց Ալավերդյանը:

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի այդ քաղաքականության արդյունքում ամբողջովին հայաթափվել է Նախիջևանը՝ շեշտելով, որ այդ հայաթափման սպառնալիքի ներքո 1988 թ. ծագել է արցախյան շարժումը: «Շատ հաճախ են փորձագետները նշում, որ Սումգայիթում հայերի ջարդերը տեղի են ունեցել ի պատասխան արցախյան շարժման: Ամենևին այդպես չէ: Հստակեցնենք, որ դա տեղի է ունեցել հակառակ տրամաբանությամբ»,- ասաց Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանն ընդգծում է, որ Ադրբեջանի ողջ տարածքում բռնի տեղահանման է ենթարկվել շուրջ կես միլիոն հայ, ինչպես նաև բազմաթիվ այլազգիներ՝ ռուսներ, հրեաներ, հույներ, մարդիկ, ովքեր շատ անգամ փորձել են պաշտպանել կամ օգնել անօգնական մնացած հայերին: «Հայ ժողովուրդը ենթարկվել է զանգվածային բռնությունների, դաժան վերաբերմունքի, խոշտանգումների, անարգանքի, ադրբեջանցիներն ամբողջ Խորհրդային Միության տարածքում կազմակերպել են հայաորս, և այս ամբողջը տեղի է ունեցել ոչ միայն Խորհրդային Միության ղեկավարության լռության, այլ նաև օժանդակության պայմաններում: Հայերն այդպիսի վերաբերմունքի է արժանացել ոչ միայն նրա համար, որ ուղղակի հայեր են, այլև չեն ցանկացել ենթարկվել այդ ռասիստական և նացիստական քաղաքականությանը, որի ներքո այսօր էլ շարունակում են մնալ այլ փոքր ազգեր, որոնք այսօր բռնությունների են ենթարկվում Ադրբեջանի տարածքում»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ 2016 թ. ապրիլին միայն կրկնվել են այն բոլոր գործողությունները, որոնք սարսափ են ներշնչել մեր նոր սերնդին: «Ճիշտ ժամանակն է, որ մենք… վերաիմաստավորենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել… «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ պնդում է, որ մենք գործ ունենք հետևողական ցեղասպանական քաղաքականության հետ, և հենց այդպիսին պետք է լինի գնահատականն այդ հանցագործության և դրան համապատասխան վերաբերմունքի պետք է արժանանան այդ ցեղասպանությունը վերապրած կամ դրան զոհ գնացած անձինք: Մինչ այսօր Հայաստանում չկա որևէ հատուկ կարգավիճակ, որի ներքո կհայտնվեին այդ անձինք, ովքեր իրապես ցեղասպանությունը վերապրածներ կամ ցեղասպանության զոհեր են:  Ես համոզված եմ, որ այս լսումների արդյունքում մեր իշխանությունները կգան այդ շատ պարզ արտահայտված մտքին, որ մենք պետք է դրանք գնահատենք որպես ցեղասպանական գործողություններ, իսկ Արցախի հարցը տեղափոխել հենց այդ հարթություն, որտեղ խոսքը չի գնում զուտ ինքնորոշման մասին, ինչպես Կատալոնիան է կամ Շոտլանդիան, այլ խոսքը գնում է ցեղասպանությունից փրկվելու մասին»,- եզրափակեց Ալավերդյանը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search