Artsakhpress

Հասարակական

Անցած տարի Արցախում գրանցված հանցագործություններից բացահայտվել է շուրջ 98.4%-ը

Անցած տարվա ընթացքում Արցախում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 62-ով կամ 8.8%-ով՝ կազմելով 766 դեպք:

Անցած տարի Արցախում գրանցված հանցագործություններից բացահայտվել է շուրջ 98.4%-ը

Անցած տարի Արցախում գրանցված հանցագործություններից բացահայտվել է շուրջ  98.4%-ը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փետրվարի 21-ին ԱՀ ոստիկանությունում կայացած կոլեգիայի նիստին ասել է ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Անդրանիկ Հակոբյանը՝ նշելով, որ խնդիրը հիմնականում պայմանավորված է մարդու և հասարակական անվտանգության դեմ ուղղված որոշ հանցագործությունների աճով:

«Հանցագործությունների աճին զուգընթաց 1.8%-ով բարելավվել է դրանց բացահայտման արդյունավետությունը։ Այսպես բացահայտման տոկոսում հաշվվող 742 դեպքից բացահայտվել է 678-ը կամ 98.4%-ը, 2016թ՝. 689-ից 652-ը կամ 96.6%-ի համեմատ:

Հանցավորության ընդհանուր կառուցվածքում աճել են մարդու (անձի) (30.8%-ից 35.4%), հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության (29.8%-ից 30.4%) և շրջակա միջավայրի անվտանգության (2.1%-ից 2.9%) դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշիռները, նվազել` սեփականության (27.8.%-ից 23.4%), պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի (7.8%-ից 6.5%) ու տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններով (1.6%-ից 1.4%)»,- ասել է Հակոբյանը և ավելացրել, որ հաշվետու տարում 16 դեպքով (243-ից 259) աճել են միջին ծանրության, անփոփոխ են մնացել (47/47) ծանր, իսկ 5-ով (14-ից 9) նվազել են առանձնապես ծանր հանցագործությունները:

Խոսելով անչափահասի կողմից կատարած հանցագործությունների մասին՝ ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալը նշել է, որ 2017թ.-ին 44 անչափահասի կողմից ընդհանուր կատարվել է 45 հանցագործություն, 2016թ.` 39 անչափահասի կողմից կատարված 39 դեպքի համեմատ։

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, Ա. Հակոբյանը նշել է¸ որ ընդհանուր բացահայտման ցուցանիշի (2017թ.` 98.4%, 2016թ.` 96.6%) բարելավման պարագայում աճել է նաև միջին ծանրության հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Գրանցված 259 դեպքերից բացահայտվել է 240-ը կամ 98.8%-ը (2016թ.` 243-ից 231-ը կամ 97.1%-ը), իսկ ծանր հանցագործություններով նվազել` 47-ից բացահայտվել է 29-ը կամ 85.3%, 2016թ՝. 47-ից 38-ը կամ 88.4%-ի համեմատ:

«Վարույթում գտնվող քրեական գործերով հաշվառված 779 (2016թ.՝ 739) հանցագործություններով նույնպես աճել է բացահայտման ցուցանիշը, որտեղ բացահայտման տոկոսում հաշվվող 755 դեպքերից բացահայտվել է 683-ը կամ 97.4%-ը, 2016թ.՝ 724-ից 678 կամ 96.4%-ի համեմատ»,- մանրամասնել է Հակոբյանն ընդգծելով, որ հանցագործությունների ընդհանուր թվի աճի արդյունքում հանրապետությունում աճել է նաև հանցավորության մակարդակը 10.000 բնակչին բաժին ընկնող հանցագործությունների թիվը հաշվետու տարում կազմելով՝ 52.4, 2016թ.-ի 48.5-ի համեմատ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search