ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունն Ադրբեջանում փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության և քաղհասարակության ներկայացուցիչների հանդիպմանն անդրադարձել են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանում առկա նախընտրական իրավիճակի, ընտրական օրենսդրության և քաղաքացիական ինստիտուտների դիրքորոշման, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների, ընտրական հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ մի շարք հարցեր: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը փետրվարի 21-ից 22-ը ժամանել է Բաքու ծանոթանալու Ադրբեջանում նախընտրական իրավիճակին: Այցի արդյունքների հիման վրա առաջիկա երկու շաբաթների ընթացքում կազմվելու է զեկույց, ինչի հիման վրա ԺՀՄԻԳ-ը կայացնելու է ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ որոշում: