Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին ընդունել է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավարությանը եւ քննարկել Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման հետ կապված հարցեր:
Նախագահը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության ղեկավարության հետ քննարկել է Արցախում ռեստորանային բիզնեսի զարգացման հետ կապված հարցեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ Նախագահը կարեւորել է այս ոլորտում առաջատար ընկերությունների հետ փոխգործակցության հաստատումը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման գրավականներից մեկը: