Լեհաստանի Պոզնան քաղաքում գազի պայթյունի եւ դրան հետեւած 4-հարկանի բնակելի շենքի փլուզման հետեւանքով 3 մարդ զոհվել է եւ ավելի քան 20-ը վիրավորվել:
Լեհաստանում բնակելի շենք է փլուզվել, կան զոհեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Պետական հրշեջ ծառայությանը:
«Գազի ենթադրյալ պայթյունի հետեւանքով տեղի է ունեցել 4-հարկանի շենքի փլուզում: Զոհվել է 3 մարդ, 21-ը մարմնական վնասվածքներ է ստացել»,- news.am-ի փոխանցմամբ՝ նշված է հաղորդագրության մեջ:
Վիրավորներից երեքի վիճակը ծանր է: Նրանց թվում երեխա կա:
Ներկայում պատահարի վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում, քանի որ փլատակների տակ, հնարավոր է, մարդիկ լինեն: Նրանց որոնում են նաեւ հատուկ վարժեցված շների միջոցով: Փրկարարները դեռեւս ծանր տեխնիկա չեն կիրառում:
Շենքի այն բնակիչներին, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, քաղաքային իշխանությունները տեղավորել են մոտակա հյուրանոցում: