Artsakhpress

Սփյուռք

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Պրահայում մշակութային միջոցառում է կազմակերպվել

Մարտի 3-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճը երկու ժամ շարունակ լցված էր Արցախյան պատերազմի մասին հիշողություններով ու հայրենասիրական երգերով։

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Պրահայում մշակութային միջոցառում է կազմակերպվել

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Պրահայում մշակութային միջոցառում է կազմակերպվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չեխիայի Ապրիլ 24 կոմիտեի կազմակերպությամբ անցկացվեց Արցախյան շարժման եւ Սումգայիթի ջարդերի 30-ամյակին նվիրված երեկո՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գուսան Հայկազունի եւ օպերատոր Սամվել Թադեւոսյանի մասնակցությամբ։ orer.eu-ի հաղորդմամբ՝ երեկոն բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով իր խոսքում ասաց. «Այսօր հավաքվել ենք նշելու Արցախի վերածննդի օրը եւ Ղարաբաղյան շարժման 30-ամյակը, հարգանքի տուրք մատուցելու 30 տարի առաջ Սումգայիթում, դրանից հետո նաեւ Բաքվում, Մարաղայում, Գանձակում, Շահումյանում եւ այլուր ադրբեջանցիների դաժան կոտորածների զոհ դարձած հայերին, հիշելու Արցախյան ազատամարտում կյանքը զոհաբերած զինվորներին եւ քաղաքացիական ազգաբնակչությանը»։

Անդրադառնալով Ղարաբաղյան շարժման պատմական ընթացքին՝ սկզբնավորումից մինչեւ մեր օրերը, նաեւ Ադրբեջանի կողմից իրականացրած ոճրագործություններին, դեսպանն այն համոզմունքը հայտնեց, որ Արցախը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ Հայաստանն ու հայ ժողովուրդը Արցախյան հարցը միայն խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու կողմնակից են։

Դեսպանի հրավերով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը զոհաբերած զինվորների, խաղաղ քաղաքացիների, եւ ոչ միայն հայերի, այլեւ հայերի հետ կողք-կողքի մարտնչած այլազգիների վառ հիշատակը։

Իր ելույթի վերջում դեսպանը շնորհակալություն հայտնեց ձեռնարկի բոլոր աջակիցներին ու հովանավորներին։

Երեկոյի ողջ ընթացքում ցուցադրվեցին հատվածներ Սամվել Թադեւոսյանիֆիլմերից, որոնք ընդմիջվում էին Գուսան Հայկազունի եւ նրա տիկնոջ՝ երգչուհի Արմինե Խաչատրյանի ոգեւորիչ կատարումներով։ Վերջինս ներկայացել էր դիզայներ Վերգինե Ալավերդյանի արցախյան տարազներով։

Այնուհետեւ հրապարակախոս Շուշան Ղազարյանը ներկայացրեց լրագրող-օպերատոր, ֆիլմերի սցենարի հեղինակ եւ բեմադրիչ Սամվել Թադեւոսյանին։

« Ես պատիվ ունեմ ներկայացնելու այս դահլիճում նստած մի լրագրող հերոսի, ով մի ձեռքին կինոխցիկը, մյուսին ավտոմատը, գնդակների սաստիկ սուլոցի, պայթող ու ցրիվ եկող արկերի, կյանքի ու մահվան դաժան խրախճանքում, պատմության ժապավենին է հանձնել մեր ժողովրդի ծանր հաղթանակի իրական էջերը՝ պարզ զինվորից մինչեւ հզոր հրամանատարների նահատակության եղերական լեգենդը, վիրավորների հառաչանքներն ու մեռնողի վերջնական խոսքը, դաշտերում թափված անգերեզման մեռելների լռությունը«- ասաց բանախոսը, մինչ այդ նշելով, որ Արցախյան պատերազմի հաղթանակով մեր հերոսները մեզ վերադարձրին դարերով կորցրած մեր ապրելու հպարտությունը՝ մեր սրտից հեռացնելով պարտվածի անիրավունք տագնապը։

«Փառք Ձեզ, սիրելի հերոսներ, բանտում նստած Պավլիկ Մանուկյան, Արայիկ Խանդոյան, Ժիրայր Սեֆելյան«,- ասաց Շ. Ղազարյանը։ Ներկայացնելով Սամվել Թադեւոսյանի անցած ուղին, բանախոսը հատկապես կարեւորեց որ 1989-94թթ ընթացքում վերջինս եղել է Արցախի գրեթե բոլոր մարտական շրջաններում, ստեղծել է «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարը, որ նվիրված է Արցախյան պատերազմի 30 հերոսի, նկարհանել է բազմաթիվ ֆիլմեր ու հաղորդումներ, այդ թվում՝ «Հավերժական կտակ« լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Ձեռնարկի ողջ ընթացքում Սամվել Թադեւոսյանը ներկայացրեց իր ֆիլմերի հերոսներից մի քանիսին՝ Աշոտ Ղուլյանին, Դուշման Վարդանին, Հրազդանի Աբոյին, Շուշիի ազատագրման հերոսներին՝ Կոմանդոսի գլխավորությամբ, Մոնթե Մելքոնյանին եւ Շահեն Մեղրյանին։ Կոմանդոսի մասին խոսելիս նա մեծ բացթողում համարեց այն փաստը, որ Շուշիի ազատագրումից տասնամյակներ անց, մեր ազգային հերոսի արձանը այդ քաղաքում չի կանգնեցվել։

Սամվել Թադեւոսյանը կարեւորեց, որ Սփյուռքում էլ վառ են պահում մեր հաղթանակների մասին հիշողությունը, միաժամանակ ընդգծելով, որ սփյուռքահայության նվիրվածության շնորհիվ է նաեւ, որ հայ ժողովուրդը Արցախում ունեցավ նման հաղթանակներ։

ՕՐԵՐ ամսագրի orer.eu կայքէջի խմբագիր Աննա Կարապետյանն իր ակնածանքը հայտնելով ֆիլմերում ներկայացված հերոսներին, շեշտեց որ Արցախի ազատագրման եւ հաղթանակի զոհասեղանին դրվել է ազգի սերուցքի կյանքը,  եւ որ պատերազմն ավաղ,  ավարտված չէ։ Եվ միայն ընդհանուր նպատակի շուրջ միասնությունն ու համախմբվածությունը կարող են հարատեւ խաղաղության հիմքեր ապահովել։ «1993ին  խրամատներում տեսածս պատանի զինվորներն այսօր դեռեւս խրամատներում են՝ արդեն իրենց զավակների հետ։ Սա երկարաձգվող եւ արնահոսող պատերազմ է, մինչդեռ շատերը ոչ Արցախի հաղթանակի ողջ մասշտաբային նշանակությունն են ընկալում, ոչ էլ  երկարաձգվող պատերազմի մաշող ու մասնատող, ջլատող իրողությունը»,- ասաց նա։

«1988ին միասնական բռունցք դարձած մեր ժողովրդին ոգի ու լիցք տվեց «Հայեր միացեք» երգը, որ շատերի ու նաեւ իմ կարծիքով ֆիդայական- ազատագրական պայքարից մնացած երգ էր, որը հարմարեցվել էր նորագույն պայքարին։ Ու որքան եղավ զարմանքս, երբ ինձ ցույց տվեցին դրա հեղինակ, փոքրամարմին, չափազանց համեստ մի մարդու՝ Գուսան Հայկազունին։ Նրա երգերն այնքան կարեւոր էին դարձել զինվորների համար, որ հրամանատարները խրամատներից հետ էին ուղարկում նրան։ Այդպես եղավ նաեւ Գետաշենի պարագայում, երբ նրան ուղղաթիռից իջեցրին, եւ արդյունքում ծնվեց «Գետաշեն» երգը։ Մարտի ու պայքարի յուրաքանչյուր երգ նունյպես զինվոր է։ Զինվոր ու նաեւ հրամանատար, որ դեպի հաղթանակ է ուղղորդում, ինչպես մենք տեսանք Սամվել Թադեւոսյանի ֆիլմերում»,- ասաց Աննա Կարապետյանը։

Գուսան Հայկազունը /Գառնիկ Նազարյան/  նախ շնորհակալություն հայտնեց նման երեկո կազմակերպելու համար, եւ նշեց, որ ինքը արմատներով Խոյից է, ծնվել ու 50 տարի ապրել է Արտաշատում, իսկ վերջին 15 տարիները՝ Երեւանում։ Լինելով մասնագիտությամբ ինժեներ-շինարար, չունենալով երաժշտական կրթություն, նա դարձել է 100-ից ավելի երգերի հեղինակ, որոնցից շատերն այնքան են սիրվել ու կատարվել ժողովրդի կողմից, որ շատերին թվացել է, թե դրանք ժողովրդական երգեր են։

Նա ամեն մի երգի կատարումից առաջ հակիրճ ներկայացնում էր, թե ում է նվիրված եւ ինչ նախապատմություն է ունեցել։

Դահլիճը ջերմ ծափողջյուններով ընդունեց  «Լավագույն տղերքը մենք ենք», «Շուշի», «Պարիր Արցախցի», «Հայոց վրեժը», «Երեւան» երգերի կատարումները։ Իսկ «Գետաշեն» եւ «Հայեր միացեք» երգերի կատարման ժամանակ դահիճից ձայնակցում էին լեգենդ դարձած երգերի կատարողներին։ Մոտ 100 երգերի հեղինակ Գուսան Հայկազունը 1988 թվականից գրել ու հանրության դատին է հանձնել բազմաթիվ սիրված երգեր, որոնցից շատերը երկար տարիներ համարվել են ժողովրդական։

Վերջում չեխահայության անունից իր շնորհակալանքի խոսքը հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, կարեւորելով այն դրական լիցքն ու միասնականության ոգին, որ ներկաները ստացան ելույթներից։

Ձեռնարկին ներկա չեխահայերը համակարծիք էին, որ նման երեկոները բարձրացնում են նոր սերնդի հայրենասիրական ոգին, հնարավորություն են տալիս մոտիկից լսելու մեր ոչ հեռու անցյալի հերոսներին, որոնք մեծ ներդրում են ունեցել մեր ժողովրդի ոգու հզորացման  եւ պայքարի տարեգրությունը արձանագրելու մեջ։
Վերջում Չեխիայի Հայ կանանց միության ջանքերով տրվեց հյուրասիրություն։

Հ.Ասատրյան

Օրեր

Պրահա

http://orer.eu/hy/gusan-haykazun-karabax-30/

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search