Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն մարտի 12-ին եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստան կուղեւորվի: Այս մասին երկրի ԱԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսան:
Թուրքիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Ռուսաստան կայցելի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրքիան մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին, հայտնում է News.am-ը:
Մեր ԱԳ նախարարը մարտի 12-ից 14-ը այցով Մոսկվա կուղեւորվի, որի ընթացքում կքննարկի բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի նիստի նախապատրաստման հարցը, ինչպես նաեւ կմասնակցի տուրիստական ցուցահանդեսին»,- ասել է նա: