Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները մարտի 16-ին Աստանայում կքննարկեն սիրիական հակամարտության կարգավորման հարցը, հաղորդում է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության կայքը։
Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտգործնախարարները կհանդիպեն մարտի 16-ին Աստանայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 6, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Սիրիայի հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր պետություններից ստացված տեղեկության համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Ղազախստանի մայրաքաղաքում 2018 թվականի մարտի 16-ին»,–նշված է հաղորդագրության մեջ, հայտնում է News.am-ը:
Նշվում է, որ մասնակիցները նախատեսում են վերլուծել Սիրիայում իրավիճակի կարգավորմանն ուղղված փոխգործակցության առաջին տարվա արդյունքները եւ նախանշել հետագա համատեղ գործողությունները:
ՌԴ ԱԳՆ–ում պարզաբանել են, որ հանդիպմանը ներկա կլինի միայն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան։