Գերմանիան չի վերանայի Թուրքիա կատարվող ճանապարհորդությունների մասին իր նախազգուշացումը, քանի դեռ երկրում արտակարգ իրավիճակը կշարունակի գործել:
Գերմանիան չի վերանայի Թուրքիա կատարվող ճանապարհորդությունների մասին իր նախազգուշացումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարի պաշտոնակատար Զիգմար Գաբրիելը իր թուրք գործընկեր Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո, փոխանցում է news.am-ը:
Չավուշօղլուն կոչ է արել իր գերմանացի գործընկերոջը չեղյալ համարել անցյալ տարվա հուլիսին հրապարակված Թուրքիա այցերի մասին նախազգուշացումը, պնդելով, որ «դա չի արտացոլում երկու երկրների միջեւ լավ բարեկամական հարաբերությունները»:
Գաբրիելը, սակայն, մատնանշել է Թուրքիայում գործող արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաեւ գերմանա-թուրքական քաղաքացիների կամայական կալանավորումը: Նա նշել է, որ Գերմանիան անհամբերությամբ սպասում է, որ Թուրքիան չեղյալ կհայտարարի արտակարգ դրությունը եւ կվերադառնա երկու երկրների նորմալ հարաբերություններին:
Հետագայում Twitter-ում Գաբրիելը գրել է, որ վերջին ամիսներին Բեռլինի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները բարելավվել են: «Հիմա կարեւոր է ապավինել դրան», - ավելացրել է նա: