Մարտի 3-4-ը Երևանում կայացել է սամբոյի կանանց և աղջիկների ՀՀ առաջնություն, որին մասնակցել են նաև արցախցի մարզիկները:
Արցախցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանն ասել է, որ առաջնությանն Արցախից Սոսե Բալասանյանը 52 կգ քաշային կարգում գրավել է 1-ին մրացանակային տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի և պատվոգրի:
Մարզիչի խոսքով՝ արցախցի Ռուզաննա Բալասանյանը 44 կգ քաշային կարգում գրավել է 2-րդ տեղ և արժանացել արծաթե մեդալի, իսկ Անի Ամիրյանը 52 կգ քաշային կարգում՝ 3-րդ տեղ՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Մեր զրուցակիցը տեղեկացրել է, որ լավագույն մարզիկները մասնակցելու են Եվրոպայի սամբոյի առաջնությանը: