Մարտի 18-ին, 22-ին եւ 26-ին Երկիրը կպատվի թույլ մագնիսական փոթորիկներով, գրգռված մագնիսական մթնոլորտ ակնկալվում է մարտի 15-ին, 16-ին, 17-ին եւ 21-ին, կանխատեսում են աստղագետները:
Աստղագետները պատմել են մարտ ամսին սպասվող մագնիսական փոթորիկների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտի 18-ին սպասվող մագնիսական փոթորիկը այս տարվա սկզբից արդեն երրորդը կլինի: Մինչ այդ թույլ մագնիսական փոթորիկ էր գրանցվել փետրվարի 19-ին, իսկ նախորդը՝ հունվարի 15-ին, հսյտնում են Արեւի ռենտգենային աստղագիտություն լաբորատորիայում, հայտնում է news.am-ը:
Աստղագետները նշում են, որ մագնիսական փոթորիկները, որոնք 5 միավորանոց սանդղակով դասակարգվում են որպես 1-ին մակարդակի իրադարձություն, էներգետիկ համակարգերում են կարող են թույլ տատանումների հանգեցնել, ինչպես նաեւ ոչ մեծ ազդեցություն ունենալ տիեզերանավերի կառավարման համակարգերի վրա: