Շուկայում վերջին շրջանում արձանագրված մսի գնաճը հիմնականում պայմանավորված է խոշոր եղջերավոր անսունների կենդանի քաշի և մսի արտահանմամբ, որը գլխաքանակի նվազման է բերել:
Մսի շուկայում արձանագրված գնաճը պայմանավորված է արտահանմամբ. նախարարի պարզաբանումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդման՝ այս մասին այսօր՝ մարտի 7-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ հավաստիացնելով, որ պետությունը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում խնդիրը կարգավորելու համար:
Մասնավորապես, ըստ նախարարի, ֆերմերներին պետական աջակցություն է տրվելու խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի ավելացման համար: Կան նաև հայտեր՝ տոհմային անասուններ ներկրելու. դրանք կնպաստեն ոչ միայն տեղական անասնագլխաքանակի ավելացմանը, այլև մսի մթերատվության բարձրացմանը: