Artsakhpress

Քաղաքական

Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահին

Կիպրոսում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը՝ Աթենք) մարտի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսին:

Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահին

Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 7, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Անաստասիադիսը, շնորհավորելով ՀՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ վերջինս իր նշանակալի ավանդը կներդնի հայ-կիպրական եղբայրական հարաբերությունների էլ ավելի խորացման և ամրապնդման գործում՝ հավաստիացնելով, որ Կիպրոսի կառավարությունն առավելագույն աջակցություն կցուցաբերի նրան իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:

Նախագահ Անաստասիադիսը վերահաստատեց, որ Կիպրոսը Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ակտիվ ջատագովն է և հետամուտ է լինելու այդ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը բոլոր ոլորտներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Կիպրոսի նախագահը նշեց, որ իրենք ուշադրությամբ հետևում են զարգացումներին և գնահատում են հայկական կողմի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ՝ հավելելով, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախագահ Անաստասիադիսը հայտնեց նաև, որ իրենք լիովին աջակցում են ուժի չկիրառմամբ և երկխոսության միջոցով հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: 

Ամփոփելով խոսքը՝ Կիպրոսի նախագահն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հղեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Չարչօղլյանն ընդգծեց, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու բարեկամ երկրների հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկու եղբայրական ժողովուրդների համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու համար:

Դեսպան Չարչօղլյանը նախագահ Անաստասիադիսին փոխանցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները Կիպրոսի նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Զրուցակիցները համակարծիք էին, որ հայ-կիպրական բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում մեծ է հայ համայնքի առկայությունը Կիպրոսում, որն ամբողջության և ներդաշնակորեն ինտեգրվել է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին:

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

Նախագահ Անաստասիադիսն անդրադարձավ կիպրական հիմնախնդրին՝ ներկայացնելով Կիպրոսի և միջազգային հանրության ջանքերը՝ խնդիրը միջազգային և ԵՄ իրավունքի շրջանակներում համապարփակ կարգավորելու և հյուսիսային Կիպրոսի օկուպացիան վերացնելու ուղղությամբ:

Իր հերթին, դեսպան Չարչօղլյանը նախագահ Անաստասիադիսն մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ»:

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search