Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը Թուրքիան Իրանի և իսլամիստական խմբավորումների հետ «չարիքի եռանկյունու» մաս է համարում:
Սաուդցի թագաժառանգ արքայազնը Թուրքիան անվանել է «չարիքի եռանկյունու» մաս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին արքայազնը հայտարարել է եգիպտական թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է եգիպտական Al-Shorouk թերթը:
Նա նաև Թուրքիային մեղադրել է իսլամական խալիֆայությունը վերականգնելու փորձի համար, որն ընկել էր մոտ 1 դար առաջ Օսմանական կայսրության անկումից հետո:
«Չարիքի ժամանակակից եռանկյունին ներառում է Թուրքիան, Իրանը և ծայրահեղական կրոնական խմբավորումները»,- ասել է արքայազնը: