Artsakhpress

Հասարակական

Մարտի 8-ի խորհուրդը՝ արցախցի կին քաղաքական գործիչների մեկնաբանմամբ

ԱՄՆ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացավ ցույց՝ կանանց իրավահավասարության համար։ Ավելի ուշ այդ օրը սահմանվեց կանանց միջազգային օր։

Մարտի 8-ի խորհուրդը՝ արցախցի կին քաղաքական գործիչների մեկնաբանմամբ

Մարտի 8-ի խորհուրդը՝ արցախցի կին քաղաքական գործիչների մեկնաբանմամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ի՞նչ խորհուրդ ունի տոնն արցախցի կին քաղաքական գործիչների համար. «Արցախպրես»-ը զրուցել է օրենսդիր և գործադիր մարմիններում ընդգրկված կին պաշտոնյաների հետ:

Գործադիրում երկարամյա փորձ ունեցող, ներկայումս ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ մարտի 8-ը խորհրդային ժամանակներից սկիզբ առած տոն է, որն ավանդույթի է վերածվել: «Կարծում եմ, դա պայմանավորված է բնական ցանկությամբ և մղումով: Կնոջը գովերգել ու մեծարել են բոլոր ժամանակներում, և դա, կարծես, ի վերուստ տրված շնորհ է: Ինձ համար կարևորն այդ օրվա առթիվ ստացած նվերի արժեքը չէ: Երբեմն «փոքր» նվերը կարող է մեծ հույզեր արթնացնել, իսկ «մեծ» նվերը՝ կաշկանդել: Ինքս ավելի մեծ հաճույք եմ ստանում նվիրելուց, քան ստանալուց»,- նշել է Ն. Աղաբալյանը:

Նախարարի խոսքով՝ առհասարակ, կնոջ անձնական կյանքը և քաղաքականությունը դժվար համատեղելի են, քանի որ պատասխանատվությունը, որ ստանձնում ես՝ որպես պետական պաշտոնյա կամ քաղաքական գործիչ, պահանջում է ինքնանվիրում, մեծ ուշադրություն, ժամանակ, և պարզ է, որ չես կարող սրտիդ ուզածի չափ նվիրվել ընտանիքիդ, հարազատներիդ:

«Կցանկանայի շնորհավորել մեր բոլոր մայրերին, կանանց, քույրերին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և մեծ սեր, քանզի սերն է, որ օգնում է և՛ տանել ցավը, և՛ հաղթահարել դժվարությունը, և՛ հասնել բարձունքների»,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:

ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն էլ նշել է, որ մարտի 8-ը պատեհ առիթ է՝ գնահատելու կնոջ դերը հասարակության մեջ, ընտանիքում, սերունդների կրթման ու դաստիարակման գործում: «Կարծում եմ, որ կինը մեր հասարակության մեջ վաղուց արդեն ամրապնդել է իր դիրքը: Նա այլևս փխրուն, անօգնական տնտեսուհի չէ, այլև տղամարդուն հավասար քաղաքական գործիչ, մասնագետ, իսկ մեր հանրապետության պարագայում` նաև զինվոր: Անշուշտ, լինելով կին, ընտանիքի մայր, հաճելի է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում լինել միամսյակի շրջանակներում, սակայն կցանկանայի նշել, որ հայ կինը սիրված, հարգված է ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է Կ. Աթայանն՝ ավելացնելով, որ տոնին սիրում է ստանալ, միանշանակ, ծաղիկներ:

Անդրադառնալով քաղաքականության՝ ընտանիքի հետ համատեղելիությանը՝ նախարարը նշել է, որ կինն առաջին հերթին ընտանեկան օջախի ջերմության պահապանն է: Այսօր մեր իրականության մեջ բազմաթիվ կանայք ակտիվ գործունեություն են իրականացնում նաև քաղաքական ասպարեզում՝ հաջողությամբ համատեղելով քաղաքական գործունեությունը և ընտանեկան պարտականությունները:

Վեցերորդ գումարման Խորհրդարանում ընդգրկված են 5 կին պատգամավորներ:

ԱՀ ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոմելա Դադայանն ասել է, որ մարտի 8-ն այնքանով է կարևորվում, որքանով տարիներ շարունակ սովորել ենք այդ տոնին, և դա կնոջ իրավունքների պաշտպանության օրն է:

«Կարծում եմ՝ մեր ավանդական, հայկական, եկեղեցական տոնը, որը պետք է պարտադիր բոլորիս կողմից ընդունվի, ապրիլի 7-ն է, որն ընդհանրացնում է և՛ մայրությունը, և գեղեցկությունը, և՛ սիրո տոնը: Սա կապված է Մարիամ Աստվածածնի հետ, և այն Ավետման տոն է: Իսկ կինը ծնված է մայր լինելու համար: Դա է հենց մեր իսկական, ընդունելի տոնը»,- նշել է Ռ. Դադայանը և ժպիտով ավելացրել, որ տոնին սիրում է ստանալ անկեղծ ժպիտ:

Պատգամավորը չի կարծում, որ նվերն այնքան կարևոր է, որ պետք է անպայման դրան սպասել: Եթե շնորհավորանք և ծաղիկ կա, ուրեմն սա ամենամեծ նվերն է:

ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն էլ ասել է, որ խորհրդային տարիներից ի վեր կանանց գեղեցկության այս տոնը հարգի է համարվել մեր ժողովրդի կողմից ու նշվել է հաճույքով՝ չնայած ապագայում ավանդական տոնը՝ ապրիլի 7-ը, եկել ու փոխարինում է այս տոնին:

«Թվում է՝ իներցիայով սովորույթը դեռևս պահպանվում է, և մարտի 8-ը ևս համարվում է կանանց նվիրված օր, որը, կարծում եմ, չի խանգարում՝ չնայած գնալով, հավանաբար, ավանդույթը ավելի կարժևորվի և կշեշտադրվի ապրիլի 7-ը: Այնուամենայնիվ, տոնը համարվում է գեղեցկության: Անկեղծորեն նշեմ, որ ես միշտ էլ ուշադրություն եմ դարձրել, որ ոչ այնքան կարևոր է սեռային բովանդակությունը դնել տոնի մեջ, ինչքան քաղաքացի լինելու հանգամանքը: Կին թե տղամարդ, պետք է երկրի, ժողովրդի, հայրենիքի համար լինի անհատականություն»,- մասնավորապես նշել է Ա. Մխիթարյանը և ավելացրել, որ այն նույն սկզբունքով և տրամաբանությամբ մեր ազգի համար և՛ տղամարդը, և՛ կինը պատրաստակամորեն են մոտենում պետականաշինությանը, երկրի կայացմանը:

Պատգամավորի խոսքով՝ մարտի 8-ին սիրում է ստանալ միայն ծաղիկներ, որովհետև դրանք գարնան շունչ են բերում և խորհրդանշում կանացիություն:

ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ռիտա Մնացականյանն էլ ասել է, որ մարտի 8-ը ի սկզբանե ստեղծվել էր՝ որպես կանանց իրավունքների պաշտպանության օր՝ հետագայում կոչվելով կանանց տոն:

«Տոնն ինձ համար առաջին հերթին ասոցացվում է գարնան գալուստի հետ: Հին Հայաստանում բնության զարթոնքը դիմավորում էին նվիրաբերություններով, տոնակատարություններով, և մարտի 8-ը, կարծես թե, իրենով վերակենդանացնում է այդ տոները: Գարնան փառաբանումը սկսվում է բնության ամենագեղեցիկ արարածի՝ կնոջ փառաբանումով: Յուրաքանչյուր կին սիրում է նվերներ ստանալ: Կյանքիս լավագույն հուշերից մեկը մարտի 8-ի կապակցությամբ իմ ստացած ձյան տակից հավաքած մանուշակների փունջն էր»,- նշել է Ռ. Մնացականյանը:

Պատգամավորի խոսքով՝ դժվար է խոսել ընտանիքի և քաղաքականության համատեղելիության մասին: Ամբողջովին զբաղվել քաղաքականությամբ կամ ժամանակը նվիրել ընտանիքին, հնարավոր չէ:

ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանն էլ համարում է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ն այնքան էլ մեծ ժամանակահատված չէ կնոջը գնահատելու համար:

«Քանի որ ես տատիկ եմ, սիրում եմ թոռնիկներիցս նվեր ստանալ այն, ինչ պատրաստված է նրանց կողմից: Սիրում եմ նաև ծաղիկներ, իսկ ավելի շատ՝ ուշադրություն: Կարծում եմ՝ տոնը խորհրդանշական է այնքանով, որ պետք է գնահատել կնոջը, մայրիկին: Ես համարում եմ, որ համատեղելի են ընտանիքն ու քաղաքականությունը: Ինձ համար առաջնայինն ընտանիքն է, և կարևոր է, որ ընտանիքում լինի խաղաղություն, համերաշխություն»,- ասել է Լ. Բարսեղյանը:

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ևս շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին՝ մաղթելով հարատև երջանկություն և բեղմնավոր գործունեություն ցանկացած բնագավառում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search