Մոսկվան չի միջամտում Միացյալ Նահանգների ներքին գործերին:
ԱՄՆ-ի գործերին Ռուսաստանի միջամտության որեւէ ապացույց չկա. Լավրով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հակառակն ապացուցող որեւէ փաստ մինչ այժմ չի ներկայացվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է news.am-ն:
«Մենք երբեք չենք միջամտում որեւէ մեկի ներքին գործերին՝ չնայած նրան, որ Վաշինգտոնից եւ մի շարք այլ արեւմտյան մայրաքաղաքներից ամեն օր հակառակի մասին են պնդում: Թեեւ, ընդգծում եմ, որեւէ մեկը որեւէ փաստ ներկայացնել չի կարող»,- Հարարեում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լավրովը: