Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրանիկ գնդակը խփեց «Արսենալ»-ի կազմում:
Մխիթարյանն առաջին գնդակն է խփում «Արսենալ»-ի կազմում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 8, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Միլան»-ը տանն ընդունել է «Արսենալ»-ին: Հանդիպման 14-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հարվածով առաջ մղեց «Արսենալ»-ին՝ խփելով նաև իր առաջին գնդակը «զինագործների» կազմում:
«Միլան»-«Արսենալ» 0:2, ավարտվել է առաջին խաղակեսը: