ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարում ամերիկյան Netflix ընկերության հետ՝ սեփական շոու թողարկելու վերաբերյալ, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Օբաման Netflix-ի հետ բանակցություններ է վարում սեփական շոուի շուրջ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Պարբերականի տեղեկություններով՝ Օբաման ընկերության հետ բանակցությունները վարում է կնոջ՝ Միշելի հետ միասին:
Նշվում է, որ Netflix-ը պատրաստ է Օբամային եւ նրա կնոջը վճարել էքսկլյուզիվ շոուի համար, որը հասանելի կլինի ընկերության միայն սթրիմինգային ծառայությունում (ներկայումս աշխարհում մոտ 118 մլն բաժանորդ ունի): Շոուի տեսարանների քանակությունը եւ ձեւաչափը դեռեւս ընտրված չեն:
Հայտնի է, որ Օբաման չի պատրաստվում իր շոուն ԱՄՆ գոծող նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական կուրսի քննադատության համար որպես գործիք օգտագործել: Պարբերականը նշել է, որ նախկին նախագահը ցանկանում է իր շոուն նվիրել «ոգեշնչող պատմություններին»: