Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով ժամանել է Բեյրութ:
Կարեն Կարապետյանը պաշտոնական այցով Լիբանանում է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Լիբանանի NNA լրատվական գործակալությունը:
Երկօրյա այցի շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպումներ կունենա Լիբանանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահ Միշել Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։
Նախատեսված են նաև Կարեն Կարապետյանի հանդիպումները Լիբանանի գործարար շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ։