Թուրքիայի Կայսերի քաղաքում ոստիկանները ձերբակալել են հայերի թացրած «գանձերը» փնտրողներին։
Թագավորի թագն էինք փնտրում, ոսկորներ գտանք. Թուրքիայում ձերբակալվել են հայերի «գանձերը» որոնողները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Կայսերիի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ որոշ անձիք քաղաքի հասցեներից մեկում գաղտնի հորատում են անում գանձեր գտնելու հույսով։
Դեպքի վայր մեկնած ոստիկանները ձերբակալել են 3 քաղաքացու, ովքեր խոստովանել են, որ գանձ են ցանկացել գտնել, քանի որ լսել են, որ այդ վայրում հնից պահված մեծ թվով գանձեր կան։
Դատարան տանելու ճանապարհին լրագրողներից մեկի հարցրել է, թե գտե՞լ են գանձերը, գանձ փնտրողներից մեկը պատասխանել է. «Թագավորի թագն էինք փնտրում, սակայն ոսկորի կտորներ գտանք»։