ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 14-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Բոլոր վարորդներին հորդորում են մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: