ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից Ստեփանակերտում մարտի 26-ից ապրիլի 4-ը ներառյալ կազմակերպվելու են ուսուցիչների ամենամյա տասնօրյա նախաատեստացիոն վերապատրաստումներ:
Արցախում կազմակերպվելու են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանը:
Նրա խոսքով՝ դասընթացներին մասնակցելու են այն ուսուցիչները, ովքեր ունեն 1 տարի նույն դպրոցում դասվանդած և առնվազը 3 տարվա աշխատանքային գործունեություն, նաև նրանք, ովքեր 5 տարի առաջ են վերապատրաստվել:
Ռ. Մուսայելյանը նշել է, որ ընդհանուր առմամբ դասընթացներին մասնակցելու է 746 ուսուցիչ:
Նա տեղեկացրել է նաև, որ դասընթացները վարելու են Հայաստանի Հանրապետությունից հրավիրված մասնագետներ: