ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած աշխատանքային խումբը մարտի 12-ից 15-ը մասնակցել է ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական շրջանում անցկացված «ՌԴ տարածքում զորքերի (ուժերի) զորահավաքային ծավալման կառավարում» թեմայով հրամանատարաշտաբային զորահավաքային վարժանքներին:
Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած աշխատանքային խումբը ՌԴ-ում մասնակցել է վարժանքների
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։