ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի ռազմական կցորդ, գնդապետ Օլիվյե Մադյոն (նստավայրը՝ Թբիլիսի) ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2018 թվականի ծրագիրը:
Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության 2018 թվականի ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 16, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այն ներառում է մոտ 10-ը միջոցառում. ռազմական կրթության, վերապատրաստումների, ֆրանսերեն լեզվի պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկության, կիբերանվտանգության, ինժեներական և այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանում և Ֆրանսիայում: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերի գործադրումը խաղաղապահության բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ: