Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանի վարչապետի ներկայացրած տարեկան հաշվետվությունը չի արտացոլում այդ երկրի իրական տնտեսական իրավիճակը

Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն մարտի 16-ին երկրի խորհրդարանում ներկայացրել է կառավարության տարեկան հաշվետվությունը, ինչը, ադրբեջանցի փորձագետների վկայությամբ, չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանի վարչապետի ներկայացրած տարեկան հաշվետվությունը չի արտացոլում այդ երկրի իրական տնտեսական իրավիճակը

Ադրբեջանի վարչապետի ներկայացրած տարեկան հաշվետվությունը չի արտացոլում այդ երկրի իրական տնտեսական իրավիճակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին  հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 Արթուր Ռասիզադեն հաշվետվությունը ներկայացնելիս հանրության և ընդդիմության ուշադրությունը շեղելու նպատակով ավելի շատ կենտրոնացել է ոչ թե վերջին տարվա ընթացքում Ադրբեջանում տեղի ունեցածի, այլ վերջին 14 տարիների ընթացքում գրանցված ձեռքբերումների վրա:

«Այս ընթացքում Ադրբեջանի ՀՆԱ-ն աճել է 3.2 անգամ, արդյունաբերական արտադրանքը՝ 2,6, մեկ շնչի հաշվով եկամուտը՝ 7,2, աշխատավարձերը՝ 6,8 անգամ, աղքատության մակարդակը 44,7 տոկոսից դարձել է 5,4 տոկոս, երկրում բացվել է 1 մլն 900 հազար աշխատատեղ»,-նշել է Ադրբեջանի վարչապետը:

 Մեկնաբանելով Ադրբեջանի վարչապետի ելույթը՝ ադրբեջանցի փորձագետ Նեմաթ Ալիևը նշել է, որ երկրում վերջին 14 տարում գրանցված ձեռքբերումները գրանցվել են միջազգային շուկայում էներգակիրների բարձր գների, ոչ թե իշխանությունների լավ աշխատանքի արդյունքում:

 «ՀՆԱ աճը գրանցվել է նավթի բարձր գների շնորհիվ, սակայն վերջին 3-4 տարում միջազգային շուկայում նավթի գների անկման հետևանքով Ադրբեջանի ՀՆԱ-ն նվազել է 2 անգամ`75 մլրդ դոլարից դարձել է 35 մլրդ դոլարի: ՀՆԱ աճի ցուցանիշները գրանցվել են նավթի գների բարձրացման, այլ ոչ թե կառավարության կայուն զարգացման քաղաքականության արդյունքում»,-նշել է Նեմաթ Ալիևը:

 Փորձագետը կասկածի տակ է դրել նաև վարչապետի հաղորդած տվյալները Ադրբեջանում աղքատության մակարդակի վերաբերյալ:

 «Կառավարության պաշտոնական տվյալների համաձայն` Ադրբեջանում աղքատների թիվը կազմում է 1 մլն մարդ: Ինչ վերաբերում է 2017թ.  եկամուտների 3 տոկոսանոց աճին, ապա կնշեմ, որ նույնիսկ պաշտոնական տվյալներով գնաճը հասնում է 5 տոկոսի, այսինքն՝ 2 տոկոսով գերազանցում է եկամուտների աճին: Իրականում երկրում գնաճը հասել է 20 տոկոսի, ուստի բնակչության ֆինանսական վիճակի բարելավման մասին խոսելն ավելորդ է»,- նշել է փորձագետը:

 Նեմաթ Ալիևը նշել է նաև, որ ի թիվս այլ արատների, օրոք ներկայիս իշխանությունների օրոք դժվարին իրավիճակի են հասցրել պետությանը և հասարակությանը Ադրբեջանը  գործարարների նկատմամբ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում դադարել է ներդրումային բարենպաստ միջավայր լինելուց:

Ադրբեջանում 2018 թ. հունվարին արտաքին ներդրողների կողմից իրականացված ներդրումների ծավալը 2017 թ. համեմատ նվազել է 25 տոկոսով, 2016 թ. համեմատ` 32, 2015 թ. համեմատ` 50 տոկոսով:

2018 թ. հունվարին Ադրբեջանում արտասահմանյան ներդրողների կողմից կատարվել է 270 մլն դոլարի, 2017 թ.` 361 մլն դոլարի, 2016թ.` 398 մլն դոլարի, 2015 թ.՝ 543 մլն դոլարի ներդրում:

Այս ցուցանիշների դինամիկան հստակ ցույց է տալիս Ադրբեջանում ներդրումային միջավայրի վատթարացող վիճակը: Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն այլևս արտաքին ներդրողների համար գրավիչ միջավայր չի հանդիսանում: Ադրբեջանցի փորձագետները նշում են, որ երկրի բարձրագույն իշխանությունների և նախագահ Իլհամ Ալիևի երկրի տնտեսական կայունության վերաբերյալ հայտարարությունները   չեն համապատասխանում իրականությանը, և դրանք արվում են միայն հասարակության ուշադրությունը երկրում տիրող տնտեսական բարդ իրավիճակից շեղելու նպատակով:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search