ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Բքի և առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: