Artsakhpress

Հասարակական

Ինչ է թաքցնում Աստղաշենը. արցախյան գյուղի գաղտնիքն ապշեցրել է ռուս լրագրողին․լուսանկարներ

Որտե՞ղ են Արցախում ապրել փղերը, և ինչո՞ւ են հենց այնտեղ լավ պահպանվել ծովային քարացուկները։ Ռուսաստանցի բլոգերն Արցախով ճանապարհորդելիս եզրահանգել է, որ արցախյան հողում աննման վայրեր կան։

Ինչ է թաքցնում Աստղաշենը. արցախյան գյուղի գաղտնիքն ապշեցրել է ռուս լրագրողին․լուսանկարներ

Ինչ է թաքցնում Աստղաշենը. արցախյան գյուղի գաղտնիքն ապշեցրել է ռուս լրագրողին․լուսանկարներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 17, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Sputnik Արմենիա-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանցի լրագրող, բլոգեր և լուսանկարիչ Իգոր Շիրյաևը փորձել է բացահայտել արցախյան Աստղաշենի գաղտնիքը։

«Աստղաշենն աննման է։ Ասում են` երբ Աստղաշենում հորդառատ անձրևներ են լինում, աստղերը լվանում են երկնքից ու երկիր բերում։ Հետո մարդիկ այդ աստղերը գտնում են գետնից ու զարդեր պատրաստում սիրելի կանանց համար», —Իգոր Շիրյաևն այսպես է սկսում է իր պատմվածքը «Հետաքրքիր աշխարհ» ("Интересный мир") առցանց-պարբերականում։

Միաժամանակ նա նշում է, որ այդ գեղեցիկ սյուժեն ամենևին էլ հորինվածք չէ, քանի որ լրիվ իրական հիմք ունի։

«Աստղաշենում իսկապես աստղեր են գտնում գետնից։ Ու դրանցից իսկապես զարդեր են պատրաստում կանանց համար։ Զարմացա՞ծ եք։ Սա դեռ ամենը չէ։ Կհավանեք պատմությունը շուշանների մասին, որոնք իրականում ոչ թե ծաղիկներ են, այլ միոտնանի կենդանիներ։ Իսկ ի՞նչ կասեք այն մասին, որ այստեղ փղեր են ապրել։ Ֆանտաստիկա՞։ Այդքան էլ ոչ… Աստղաշենն այն վայրն է, որտեղ ենթադրությունները ֆանտաստիկ են թվում, սակայն սերտորեն կապված են իրականության հետ..,», — գրում է հեղինակը։

Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղում որոշ ժամանակ առաջ հին օրգանիզմների քարացած մնացորդներ են գտել։ Աստղաշենի աստղիկները։ Դրանք ծովային գտածոներ են, որոնք աստղերի տեսք ունեն և որոնց շնորհիվ այդ վայրը հայտնի է դարձել։ Թեև միայն աստղիկներ չեն գտել։

«Հեռավոր ժամանակներում, հնարավոր է` մոտ մեկ միլիարդ տարի առաջ, այստեղ է եղել հնագույն Թետիս օվկիանոսը։ Այդ օվկիանոսի ծովային կենդանիների քարացած գտածոները գտնում ենք ժամանակակից մայրցամաքում։ Այստեղ քարացած նումուլիտներ կան` հին միաբջիջ օրգանիզմներ, որոնք բարդ կառուցվածքով, կրային խխունջ ունեցող փորոտանիներ են։ Այստեղ նաև կլոր քարացուկներ են գտել, որոնք տեսքով ծովային ոզնիների են նման», — նշում է Իգորը։

Ինչ վերաբերում է բուն աստղիկներին, ապա հեղինակն ընդգծում է, որ դրանք ոչ մի կապ չունեն ծովային աստղիկների հետ։

«Բնականաբար, դա անձրևի լվացած աստղերը չեն, ինչպես ավանդությունն է ասում։ Իրականում Աստղաշենի աստղերը ծովային շուշանների քարացած հատվածներ են։ Ընդ որում` այդ շուշանները ոչ մի առնչություն չունեն ծաղիկ շուշանների հետ։ Ծովաշուշանները կենդանիներ են», — նշում է լրագրողը։

Նրա խոսքով` ենթադրվում է, որ ծովաշուշանները սկզբում բավականին խոշոր են եղել, սակայն երբ օվկիանոսը սկսել է ցամաքել ու չորանալ, կենդանիները ստիպված են եղել հարմարվել ջրի փոքր ծավալներին ու փոքրացել են։

«Նման աստղիկներ կան ոչ միայն Ղարաբաղում, այլ նաև մոլորակի մի քանի այլ վայրերում։ Այնուամենայնիվ այստեղ կենտրոնացած են մեծ քանակությամբ լավ պահպանված քարացուկներ, թեև սովորաբար ծովային կենդանիների մնացորդները միլիոնավոր տարիների ընթացքում այդքան լավ չեն պահպանվում։ Ի՞նչն է պատճառը։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել այս տեղանքի լեռնային հանքատեսակի շերտավոր կառուցվածքին։ Ենթադրվում է, որ միլիոնավոր տարիներ առաջ հենց այստեղ է եղել Թետիս օվկիանոսի ծովային ավազաններից մեկը։ Ծովաշուշանները պարզապես զանգվածաբար չեն մահացել, նրանք մնացել են թեթև բնահողի փափուկ շերտի տակ, ընդ որում` հերմետիկ վիճակում։ Որպես հետևանք` եզակի իրավիճակ է ստեղծվել», — նշում է հոդվածագիրը։

Նա կոչ է անում ընթերցողներին անպայման այցելել Աստղաշեն, քանի որ «աստղիկների պաշարը սահմանափակ է»։

Ինչ վերաբերում է փղերին, ապա Շիրյաևի խոսքով, համացանցում տեղեկություն կա, որ Արցախում գտել են մի կենդանու մնացորդներ, որը մամոնտի ու տափաստանային մամոնտի անցումային տեսակն է։

«Ու այդ ամենն Աստղաշեն գյուղից այդքան էլ հեռու չէ։ Հիմա հասկանու՞մ եք` ինչու է այս վայրն արտասովոր», — գրում է նա։

Լրագրողը հավելել է, որ մառախուղի ժամանակ արցախյան այս գյուղն առանձնահատուկ կոլորիտային տեսք ունի, իսկ երբ հորդառատ անձրև է գալիս, ջուրը երկնքից լվանում է բոլոր աստղերը, որոնք առայժմ բավականացնում են բոլորին։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search