Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երկրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 18-ին կանցկացվի 7-րդ տուրը։
Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանը ուժերը կչափի Ֆաբիանո Կարուանայի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ուժերը կչափի 2 առաջատարի թվում գտնվող Ֆաբիանո Կարուանայի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։
Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 2 պարտություն եւ 3 պարտիա ավարտել ոչ ոքի։ Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը: