Ուկրաինայում ոստիկանությունը թույլ չի տալիս ռուսներին մտնել դիվանագիտական ներկայացուցչություններ՝ ՌԴ նախագահական ընտրություններին քվեարկելու համար:
Ուկրաինայում ոստիկանությունը ռուսներին թույլ չի տալիս մասնակցել ընտրություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն դեպքի վայրից։
Լվովում ոստիկանության աշխատակիցներն Ազգային գվարդիայի ներկայացուցիչների հետ համատեղ մետաղական ցանկապատ են տեղադրել ռուսական հյուպատոսության շենքի շուրջ, որտեղ բացվել է ընտրատեղամասերից մեկը։
«Մենք թույլ ենք տալիս մտնել միայն նրանց, ովքեր աշխատում են հյուպատոսությունում, և միայն մեզ մոտ առկա ցանկով։ Ուրիշ որևէ մեկին թույլ չենք տալիս անցնել»,- tert.am-ի փոխանցմամբ՝ լրատվամիջոցին հայտնել է հյուպատոսության շենքի մոտ գտնվող ոստիկաններից մեկը։
Շենքի մոտ հսկողություն են իրականացնում մի քանի տասնյակ ուժայիններ։ Հաղորդվում է, որ ոստիկանությունը փակել է նաև Օդեսայում ռուսական հյուպատոսության և Կիևում դեսպանատան շենքերի մուտքը։