Ձմեռային 12-րդ Պարալիմպիկ խաղերը կայացել են մարտի 9-ից 18-ը Փհենչհան քաղաքում:
Պարալիմպիկ խաղեր. Մեդալային վերջնական հաշվարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայաստանի միակ ներկայացուցիչ Ստաս Նազարյանն Պարա դահուկավազքի նստած ձևում 36 մասնակիցների մեջ զբաղեցրել է 33-րդ տեղը:
Մեդալային հաշվարկի հաղթող է դարձել ԱՄՆ-ի հավաքականը, որը նվաճել է 13 ոսկե, 15 արծաթե և 8 բրոնզե մեդալ:
Երկրորդ տեղում գտնվող Ռուսաստանի մարզիկների արդյունքն է 8 ոսկե, 10 արծաթե և 6 բրոնզե մեդալ: Եռյակը եզրափակող Կանադան ունի 8 ոսկի, 4 արծաթ և 28 բրոնզ: