Հայաստանի հավաքականի նախկին բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում։
Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակների շարքը պրոֆեսիոնալ ռինգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մոսկվայում կայացած «Проспект» մրցաշարում Նարեկ Աբգարյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել ուզբեկ Բեկսուլթան Ռաուշանովին՝ տանելով 8-րդ հաղթանակը 8-րդ մենամարտում (5 նոկաուտ)։
Գոռ Երիցյանը 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Վրաստանը ներկայացնող Միխեիլ Ավագյանին։ Դա Երիցյանի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր։
Արամ Ավագյանը (58․9 կգ) մրցավարների միաձայն որոշմամբ ուժեղ է գտնվել ուզբեկ Բուրգուտ Հաջիբոեւից։ Ավագյանն անցկացրել է 7-րդ մենամարտը եւ տարել 7-րդ հաղթանակը (2 նոկաուտ)։
Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս Punch Boxing Promotions-ի թիմում։