Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի պաշտոնական դուրս գալը, հնարավոր է, հետաձգվի եւ շատ հիմնական բանակցային հարցեր դեռ պետք է լուծում ստանան։
Բրիտանիայի դուրս գալը ԵՄ—ից հնարավոր է հետաձգվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտարարել է Բրեքսիթի հարցով վեսթմինիստերյան կոմիտեն, փոխանցում է AFP-ն։
Բանակցությունների ընթացքի մասին նոր զեկույցում նշված է, որ հիմնական հարցերի լուծման առումով ոչ մեծ հաջողություն է արձանագրվել, այդ թվում այն մասին, թե ինչպես պետք է Հյուսիսային Իռանդիայի եւ Իռլանդիայի հանրապետության բաց սահմանը պահպանվի։
Կոմիտեի նախագահ Հիլարի Բենը ասել է, որ բանակցությունները ներկայումս գտնվում են «կրիտիկական փուլում, ընդամենը յոթ ամիս է մնացել մի շարք բարդ հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար»:
Բրիտանիան մտադիր է ԵՄ-ից դուրս գալ 2019 թ. մարտի 29-ին: