Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 6-րդ տեղն է գրավել Լյուքսեմբուրգում անցկացված Coupe de Printemps միջազգային մրցաշարում։
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը 6-րդ տեղն է գրավել Լյուքսեմբուրգում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 19, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Կարճ եւ ազատ ծրագրերի համագումարում 22-ամյա մարզիկը հավաքել է 190.97 միավոր։ Կարճ ծրագրից հետո Հայրապետյանը երկրորդ տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է 8-րդ արդյունքը։
Չեմպիոնի կոչումը նվաճել է Շվեդիան ներկայացնող Ալեքսանդր Մոժորովը, որը հավաքել է 229.65 միավոր։